Մատչելիության հղումներ

Նախագահն այցելել է Հայ եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան: Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում մոմավառությունից հետո Հայաստանի նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Անհայտ զինվորի հուշարձան, ծաղկեպսակ դրել հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Կեսօրին Սերժ Սարգսյանը կմեկնի Կրեմլի Մեծ պալատ, որտեղ հանդիպում կունենա գործընկերոջ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG