Մատչելիության հղումներ

Թաթոյանն ու Միլսը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցեր


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

Պաշտպանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի սահմանադրական օրենքի նոր կարգավորումները և դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները:

«Ուրախ եմ այստեղ լինել՝ շարունակելու մեր սերտ համակարգման աշխատանքները Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Ձեր գրասենյակը էական դերակատարում ունի Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման հարցում: Միացյալ Նահանգների կառավարությունը հավատարիմ է մնում այս հարցում օժանդակելու իր հանձնառությանը», - ասել է դեսպանը:

Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG