Մատչելիության հղումներ

ՀՀ ՏԿՏՏ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են Լարսի այլընտրանքի հարցը


Վրաստան - Բեռնատարներ Վերին Լարսի անցակետում, արխիվ

Վերին Լարսի խնդրի շուրջ Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և հնարավոր այլընտրանքային ուղիներին առնչվող հարցեր են քննարկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Նախարարը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից առաջարկվող Հայաստան-Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երկաթուղով և լաստանավով բեռնափոխադրումների տարբերակը:

Նվազեցված սակագների պայմաններում այդ երթուղին՝ ավտոմոբիլային փոխադրումների համեմատությամբ, բավական մրցունակ է դարձել: Երթուղին շահեկան է ներմուծող-արտահանողների համար ոչ միայն սակագների մատչելիության տեսանկյունից, այլև այն իրական այլընտրանք է Վերին Լարսով անցնող ավտոմոբիլային երթուղու համար։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG