Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել


Հայ զինվորները դիրքերում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորները դիրքերում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG