Մատչելիության հղումներ

ԵԽ Նախարարների կոմիտեն ուսումնասիրում է ՄԻԵԴ՝ ԼՂ հակամարտությանը վերաբերող վճիռների կատարումը


ՄԻԵԴ շենքը Ստրասբուրգում

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն մարտի 7-9-ը ուսումնասիրում է, թե ինչպես են Հայաստանը և Ադրբեջանը կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով:

Եվրախորհրդի հաղորդագրության համաձայն՝ Նախարարների կոմիտեի որոշումները կհրապարակվեն ուրբաթ օրը:

Երկու գործերը, հիշեցնենք, վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց սեփականության իրավունքի վերականգնման և փոխհատուցման խնդրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG