Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, շաբաթավերջին սպասվում են տեղումներ


Հայաստանի տարածքում մարտի 8-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ին կեսօրից հետո, մարտի 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը և մարտի 11-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում մարտի 8-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ին կեսօրից հետո, մարտի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG