Մատչելիության հղումներ

Անցած մեկ օրում շփման գծում հրադադարը խախտվել է 55 անգամ, արձակվել է 1000 կրակոց


ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, արխիվ

Մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, առաջնային գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ` արձակելով 2 արկ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողությունն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG