Մատչելիության հղումներ

ԿԸՀ. Խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերը նախընտրական հիմնադրամներ են բացել ԿԲ-ում


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը Երևանում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը Երևանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները, դաշինքները Կենտրոնական բանկում (ԿԲ) բացել են նախընտրական հիմնադրամներ։

«2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները պարտավոր էին բացել նախընտրական հիմնադրամներ ընտրական ցուցակները գրանցելու վերաբերյալ ԿԸՀ որոշումն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում` մինչև մարտի 4-ը: Սահմանված ժամկետում բոլոր գրանցված 5 կուսակցությունները և կուսակցությունների 4 դաշինքները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել են նախընտրական հիմնադրամներ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG