Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. ««Մարտի 1-ը» պատռեց իշխանությունների դիմակը»


Արխիվ

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել «մարտի 1»-ի իրադարձություններին նվիրված ուղերձով, որում 9 տարի առաջ տեղի ունեցածը գնահատել է որպես «Հայաստանի նորագույն պատմության ամոթալի էջերից մեկը»:

«Ցայսօր իրավաքաղաքական գնահատական չստացած աննախադեպ այդ ոճրագործությունը, ինչպես 1999-ի «Հոկտեմբերի 27»-ը, հետանկախական շրջանում իշխանությունը յուրացրած բռնապետական վարչակարգերի խարանն է: Չնայած Հայաստանի հանրության և միջազգային կառույցների հետևողական պահանջներին, այդպես էլ որևէ մեկը պատասխանատվություն չկրեց և չպատժվեց խաղաղ ցուցարարների գնդակոծման համար, ինչի հետևանքով զոհվեց առնվազն 10 քաղաքացի, հրազենային վիրավորում ստացածների թիվը հասավ 50-ի, իսկ ցույցի ավելի քան 200 մասնակիցներ ենթարկվեցին բանտարկության, ապօրինի դատավճիռների ու հետապնդումների:

Մարտիմեկյան բռնարարքների տրամաբանությունը այդ հանցագործության շահառու իշխանությունները, ինչպես սպասվում էր, հետագայում զարգացրին ընդդեմ քաղաքական հակառակորդների և այլախոհների իրենց պայքարում, ընտրակեղծիքներ կատարելիս, մասնավորապես 2013թ. նախագահական ընտրությունների և 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծելիս, նաև կեղծարարության դեմ մարդկանց բողոքի գործողությունները ճնշելիս»,- մասնավորապես, նշված է Հովհաննիսյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG