Մատչելիության հղումներ

Գիշերը իրավիճակը շփման գծում մնացել է լարված, այժմ հանգիստ է


ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, արխիվ

Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հատկապես հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել գիշերվա ընթացքում:

Հաղորդագրության համաձայն՝ հակառակորդը, կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ՝ բացի տարբեր տրամաչափի ականանետերից և ‹‹Դ-44›› տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակ է վարել նաև ‹‹TR-107›› տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ): Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հիշեցնում է նաև, որ նույն ուղղությամբ երեկ կիրառվել է ‹‹SPIKE›› տեսակի հակատանկային կառավարվող հրթիռ:

Հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի կրել:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրները, ասված է հաղորդագրությունում:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հանգիստ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG