Մատչելիության հղումներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածները:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:

Արարատի, Արմավիրի մարզերում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG