Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի ԼՂ հանրաքվեին


Հայաստանի Ազգային ժողովի շենքը Երևանում

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմասնակցի Լեռնային Ղարաբաղում փետրվարի 20-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին։

Ըստ Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, փետրվարի 19-ին Ստեփանակերտ կգործուղվի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Լյովա Խաչատրյանը, Կարեն Շախմուրադյանը, Վահրամ Մկրտչյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG