Մատչելիության հղումներ

«Չենք ունենալու մեր իշխանության ժամանակ քաղբանտարկյալներ». մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ասուլիսը


«Մեզ պետք է նոր քաղաքական և նոր պետական վերնախավ։ Միայն այդպես մենք կարող ենք բարձրացնել մեր անվտանգության աստիճանը», - այսօր հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը՝ դաշինքի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ դաշինքը նոր մշակույթի ձևավորման կողմնակից է, ունի բավականին լուրջ թիմ, որն իրականացնելու է ոլորտային ռազմավարական վերանայումներ և դրա շրջանակներում կազմվելու են համապատասխան ծրագրեր, որոնք կներկայացվեն համաժողովի ժամանակ։

«Ես հասկանում եմ, որ այս ճանապարհը մեզ համար, մեր թիմակիցների համար հեշտ չի լինելու։ Լինելու է շատ մեծ դիմադրություն, դրա վառ ապացույցն արդեն կա, այն արշավը, որ արդեն սկսվել է մեր դաշինքի, դաշինքի առաջին անդամների, անձամբ իմ նկատմամբ, որի մեջ ներգրավված են տարբեր քաղաքական գործիչներ, լրատվական միջոցներ, անհատներ, նաև ամբողջական կուսակցություններ և դաշինքներ։ Միամտություն է կարծել, թե մենք այս ամենը չենք հաշվարկել, չենք կանխատեսել ու կանխարգելիչ քայլեր չենք ձեռնարկել», - ասաց Օհանյանը։

Դաշինքի ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող՝ «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց. - «Մենք չենք ունենալու մեր իշխանության ժամանակ քաղբանտարկյալներ։ Համաներում պետք է իրականացվի»։

«Համախմբում» կուսակցության առաջնորդ, դաշինքի ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Վարդան Օսկանյանն ասաց, որ շուտով դաշինքի ծրագիրը մանրամասն կներկայացվի հանրությանը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG