Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյան. Վերջին ամիսներին առաջնագիծը համալրվել է տեխնիկական միջոցներով


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը, Երևան, 27-ը հունվարի, 2017թ․

Ըստ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, վերջին ամիսներին առաջնագիծը համալրվել է տեխնիկական միջոցներով։

«Խոսքը վերաբերում է ինչպես դիտարկման սարքերի, այնպես էլ համապատասխան գիշերային օպտիկական հնարավորությունների ստեղծման համար՝ հետևելու և կրակ վարելու նպատակով նախատեսված», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը։

Հիշեցնենք, 2015 թվականի հունիսին Երևանը ու Մոսկվան 200 միլիոն դոլար վարկի համաձայնագիր կնքեցին Հայաստանի՝ Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերելու նպատակով։

Անդրադառնալով այս համաձայնագրին՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ այն, ինչ նախատեսված էր 200 միլիոնով, դրա մի մասն արդեն գտնվում է Հայաստանում, մատակարարված է Զինված ուժերին և դրված է ծառայության։ «Մնացած պայմանագրերն ընթանում են ըստ մեր կնքած ժամանակացույցերի, և մենք շատ հետամուտ ենք լինելու՝ հնարավորինս արագ ստանալու այդ ամբողջ ծավալները, որովհետև դա ուղիղ կապ ունի մեր մարտունակության հետ», - նշեց նախարարը։

Հայկական Զինված ուժերը, ինչպես Սարգսյանն ասաց, շարունակելու են երկխոսությունը ռուսական կողմի հետ այդ ծրագրի շարունակության վերաբերյալ։ «Որովհետև իրականում այն, ինչ մենք ստանում ենք Ռուսաստանից նաև մեր փոխգործակցության տարբեր ծրագրերով, ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր փոխգործակցության հիման վրա, չի կարող լրացնել այն գերժամանակակից սպառազինությունների կարիքը, որ մեր Զինված ուժերն ունեն, և, հետևաբար, մենք փնտրում ենք բոլոր հնարավորություններն ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ գործընկեր երկրների հետ՝ համալրելու մեր Զինված ուժերն անհրաժեշտ սպառազինությամբ», - հայտարարեց նախարարը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG