Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհներն անցանելի են, Լարսի անցակետը բաց է


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Հ-33 ավտոճանապարհի Ուրասար-Ստեփանավան հատվածում առկա է մերկասառույց: Արարատի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում առկա է մառախուղ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG