Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
ԼՂ նախագահի կայքէջի՝ այսօր հրապարակած տեղեկության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: