Մատչելիության հղումներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է:

Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի (բացառությամբ Աշոցքի տարածաշրջանի) մարզում տեղում է ձյուն:

Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG