Մատչելիության հղումներ

ԻՊ-ը ստանձնել է Բաղդադի պայթյունի պատասխանատվությունը


Իրաք - Պայթյունի հետևանքով այրված ավտոմեքենայի բեկորները, Բաղդադ, 2-ը հուլիսի, 2017թ.

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բաղդադում երեկ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 36 մարդ է զոհվել, ևս 52 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, երկուշաբթի օրը ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է Իրաքի մայրաքաղաքի՝ առավելապես շիա մահմեդականներով բնակեցված Սադր Սիթի թաղամասի մարդաշատ վայրում կայանված բեռնատարը։

Պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Բաղդադ ժամանելուց ժամեր անց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG