Մատչելիության հղումներ

Շփման գծում երեկ և անցած գիշեր հրադադարը խախտվել է 50 անգամ, արձակվել է 400 կրակոց


ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, արխիվ

Հունվարի 2-ին և լույս 3-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 50 անգամ, տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (1 արկ):

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG