Մատչելիության հղումներ

«Իսլամական պետությունը» ստանձնել է Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը


The Wall Street Journal-ը հայտնում է, որ Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում տարեմուտի գիշերն իրականացված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Կազմակերպությանտարածած հայտարարության մեջ նշված է, որ հարձակման հեղինակը «Խալիֆաթի զինվորներից մեկն էր, ում թիրախն էին անաստված տոնը նշող քրիստոնյաները»:

Ստամբուլի հարձակման 39 զոհերի մեծ մասը, սակայն, առավելապես մահմեդական բնակչություն ունեցողպետությունների` Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի,Հորդանանի, Լիբանանի և Թունիսի քաղաքացիներ էին:

Hurriyet պարբերականի տեղեկություններով, թուրքական հատուկ ծառայությունները շարունակում են ահաբեկչություն իրականացրած զինյալի որոնումները: Նախնական տեղեկությունների համաձայն, կասկածյալը Ուզբեկստանի կամ Ղրղըզստանի քաղաքացի է:

Նախապես հաղորդվում էր, թե հանցագործը գործել է միայնակ: Մի շարք լրատվամիջոցներ, սակայն, նշեւմ են, թե հարձակման մասնակիցները մի քանիսն էին:

Հունվարի լույս 1-ի գիշերը Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում, որտեղ այդ պահին հարյուրավոր մարդիկ կային, անհայտ անձը ինքնաձիգից անկանոն կրակ է բացել: Վերջին տվյալներով, զոհվել է 39 մարդ, մոտ յոթ տասնյակ մարդ վիրավորվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG