Մատչելիության հղումներ

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


Հունվարի 2-ի ժամը 12-00֊ի դրությամբ, ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Շիրակի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Թալին և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիռացման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG