Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը բնակարաններ հատկացրեց ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկանների ընտանիքներին


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր նոր բնակարանների բանալիններն է հանձնել այս տարվա հուլիսին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զոհված երկու ոստիկանների` Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի ընտանիքներին:

«Հանրապետության նախագահի առաջարկով և ոստիկանության պետի միջնորդությամբ Երևանի ավագանին միաձայն որոշում կայացրեց բնակարաններ հատկացնել զոհված ոստիկանների ընտանիքներին: Ձեր ցավը, անշուշտ, մեծ է և ոչինչ չի կարող լրացնել հարազատի կորուստը: Ամեն դեպքում, գիտեմ, որ այս բանակարանների կարիքը ձեր ընտանիքներն իսկապես ունեին, և մաղթում եմ, որ դուք և ձեր երեխաներն այն առողջ վայելեք», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել զոհված ոստիկանների ընտանիքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG