Մատչելիության հղումներ

ՔԿ. Ավարտվել է ամուսնու կողմից կնոջը ծեծի ենթարկելու դեպքով նախաքննությունը


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից կնոջը հանրային վայրում ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 26-ին հաղորդում է ստացվել Երևանի բնակչուհի Հ.Մնացականյանից առ այն, որ ամուսինը Տերյան 68 հասցեի դիմաց անհիմն վիճաբանել է իր հետ, քաշել մազերից, հարվածել մարմնի տարբեր մասերին։ Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացվել է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։ Կինը ճանաչվել է տուժող։ Քրեական գործով ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի մի շարք հանգամանքերը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել առերես հարցաքննություն», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ կոմիտեի, քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ, պարզվել վիճաբանության շարժառիթը, ինչը հրապարակման ենթակա չէ՝ նկատի ունենալով, որ դրանք պարունակում են անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի [ծեծը] հատկանիշներով:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG