Մատչելիության հղումներ

Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը կայցելի Հայաստան


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին այցելելու է Հայաստան։

Իրանի նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ, Ռոհանիի այցի նպատակն է խորացնել երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում։

Իրանի նախագահի այցի շրջանակներում Հայաստանն ու Իրանը նախատեսում են ստորագրել երկկողմ համագործակցությանը վերաբերող համաձայնագիր, ինչպես նաև, ըստ իրանական կողմի, նախատեսվում է նաև Երևանում անցկացնել բիզնես համաժողով։

Հայաստանից Իրանի նախագահը մեկնելու է Ղազախստան, ապա Ղրղըզստան։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2015 թվականին նվազել էր 5.2 տոկոսով և կազմել 276 միլիոն դոլար։

Երկու երկրները, սակայն, այսօր աշխատում են մի շարք համատեղ ծրագրերի շուրջ, որոնք թույլ կտան նոր մակարդակի բարձրացնել տնտեսական հարաբերությունները, խոսքն արդեն իսկ շինարարության փուլում գտնվող երկրորդ բարձրավոլտ էլեկտրագծի մասին է։ Իրականացված գործարքներից կարելի է նշել նաև Հայաստանի միջոցով Վրաստան արտահանված իրանական գազը։ Բացի այդ, կողմերն այսօր աշխատում են նաև Մեղրիում ազատ տնտեսական գոտու շուրջ։

Փորձագետները կարևորում են նաև Իրանի հավասարակշռված քաղաքականությունը թե՛ Լեռնային Ղարաբաղի հարցում, թե՛ տարածաշրջանում ընդհանրապես։

Հայաստան կատարելիք այցի մասին հայտարարվել էր մի քանի ամիս առաջ, սակայն իրանական կողմը չէր հրապարակում այցի օրը։

Հավելենք նաև, որ օգոստոսին Ռոհանին այցելել էր Ադրբեջան, որտեղ կայացել էր Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG