Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքով


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ:

«2016 թվականի դեկտեմբերի 12-ին Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ 2016 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, դստերը տեղափոխել է Արտաշատ քաղաքի ծննդատուն՝ ծննդաբերելու, սակայն մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը պատշաճ կարգով չի կատարել իր մասնագիտական պարտականությունները, որի հետևանքով նույն օրը՝ ժամը 22-ի սահմաններում, նորածինը բաժանմունքի ծննդաբերական սենյակում մահացել է», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նաև նշում է. - «Նկատի ունենալով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է Հայաստանի քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի [բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով] հատկանիշներով»։

Բժշկական կենտրոնից առգրավվել են ծննդկանի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ նորածնի մահվան պատճառը պարզելու համար։

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG