Մատչելիության հղումներ

Մաքսային ծառայությունը դեկտեմբերի 17-ից հունվարի 8-ը կաշխատի արտահերթ ռեժիմով


Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն:

ՊԵԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2016թ. դեկտեմբերի 17-ին, 18-ին, 24-ին, 25-ին, 31-ին և հունվարի 3-8-ը՝ ժամը 10.00-ից մինչև 16.00-ը, սահմանվել է հերթապահություն:

Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել ԱՏԳ մասնակիցներին, ֆիզիկական անձանց և մաքսային ներկայացուցիչներին, իսկ պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղվել են տեղեկատվական վահանակներում:

ՊԵԿ նախագահի հրամանով առաջին տեղակալը, նախաբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների ղեկավարները հերթապահության օրերին պարբերաբար համատեղ շրջայցեր կկատարեն՝ հետևելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների պատշաճ ապահովմանը:

Նախաբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների, սահմանային մաքսային մարմինների կողմից տոնական և նախատոնական օրերին կիրականացվի ուժեղացված հսկողություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG