Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մշակույթի գործիչների հետ Ստեփանակերտում քննարկել է ոլորտի խնդիրները


Աշխատանքային այցով դեկտեմբերի 08-ից11-ը Լեռնային Ղարաբաղ այցելած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Ղարաբաղ այցելած Հայաստանի մշակույթի գործիչների հետ:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մշակույթի նախարարները:

Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցների խնդրանքով նախ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղ իր աշխատանքային այցի նպատակը, այցի շրջանակներում ունեցած հանդիպումների, խորհրդակցությունների, Պաշտպանության բանակի պաշտպանական դիրքեր և զորամասեր այցելությունների արդյունքները, ապա պատասխանել մշակույթի գործիչներին հետաքրքրող հարցերին, լսել ոլորտի առանձին խնդիրների վերաբերյալ նրանց մտահոգություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ առաջարկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG