Մատչելիության հղումներ

Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են, Լարսի անցակետը դեռ փակ է բեռնատարների համար


Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Սարավան-Զանգեր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ, Ապարան-Արագած, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Երևան, Ստեփանավան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացված տեղեկատվության համաձայն, երեկ ժամը 21:30-ի դրությամբ Լարսի անցակետը բաց էր մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, դեռևս փակ՝ բեռնատար մեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG