Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան․ Ալիևի հայտարարությունները հիմնավորում են ԼՂ անկախության ճանաչման անհրաժեշտությունը


ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Ադրբեջանի անթաքույց պահանջները Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ «անժխտելի հիմնավորում են, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իսկ Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների համար»: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ «Արմենպրես» գործակալության խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որում Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ, փոխանցում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG