Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատը հավանություն տվեց Իրանի պատժամիջոցների երկարաձգման օրինագծին


Միացյալ Նահանգների Սենատը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու մասին օրինագծին` փաստաթուղթն ուղարկելով Սպիտակ տուն, որտեղ, նախագահ Բարաք Օբամայի հավանությունն արժանանալուց հետո, այն օրենքի ուժ կստանա:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օրինագիծը հաստատել էր դեռ այս տարվա նոյեմբերին, և կոնգրեսականները համոզված են, որ Օբաման կստորագրի այն:

Իրանի դեմ պատժամիջոցների ժամկետը սպառվում է այս տարվա դեկտեմբերի 31-ին: Սպիտակ տունը երկարաձգման օգտին հանդես չի եկել, սակայն նաև չի ընդդիմացել օրինագծի ընդունմանը:

Իրանը հայտարարել է, որ պատժամիջոցների երկարաձգումը խախտում է Թեհրանի և գերտերությունների միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցած տարի ստորագրված պայմանավորվածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG