Մատչելիության հղումներ

ՖՄԿ գագաթաժողովի եզրափակիչ բանաձևում ԼՂ խնդրի կարգավորման մասին դրույթ ամրագրվեց


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, արխիվ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, արխիվ

Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ( ՖՄԿ ) 16-րդ գագաթաժողովը այսօր ընդունեց Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղՀայաստանի առաջարկությամբ ամրագրվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։

«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա», - Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, ամրագրված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 16-րդ գագաթաժողովի եզրափակիչ բանաձևում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG