Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը և Սերգեյ Շոյգուն Մոսկվայում կստորագրեն միացյալ զորամիավորման մասին համաձայնագիրը


Վիգեն Սարգսյան, արխիվ
Վիգեն Սարգսյան, արխիվ

Նոյեմբերի 27-ից 30-ը տեղի կունենա Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, որի շրջանակում նախատեսվում է հանդիպում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Սա Սարգսյանի առաջին միջազգային այցն է, որպես Պաշտպանության նախարար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարարը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատահականություն է, թե օրինաչափություն այն, որ առաջինն այցելում է ՌԴ, Սարգսյանն ասել է. «Իհարկե, օրինաչափություն է»:

«Հայաստանին ու Ռուսաստանին միմյանց են կապում ոչ միայն երկարաժամկետ դաշնակցային հարաբերությունները, այլ նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, եղբայրական ու բարեկամական կապերը»:

«Մոսկվայում նախատեսված են բանակցություններ Սերգեյ Շոյգուի հետ, Հայաստանի և Ռուսաստանի ԶՈՒ-ի միջև միջպետական միացյալ զորամիավորման մասին համաձայնագրի, ինչպես նաև 2017 թվականին պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ծրագրի ստորագրում»,- նաև ասել է Սարգսյանը: Նրա խոսքով` միացյալ զորամիավորման հիմնական խնդիրն է՝ «ժամանակին բացահայտել Հայաստանի և Ռուսաստանի դեմ ռազմական հարձակման նախապատրաստությունն ու նպաստել ՀՀ և ՌԴ ԶՈՒ-ի փոխգործակցության ամրապնդմանը»:

Նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG