Մատչելիության հղումներ

Շարմազանովը մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ նիստերին


Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) Հայաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն այսօր աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, եռօրյա այցի շրջանակներում նախատեսվում է Շարմազանովի հանդիպումը Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Աժ փոխնախագահը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերին, կհանդիպի Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Շարմազանովի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կարեն Բոթոյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG