Մատչելիության հղումներ

Վարչապետը մեկնում է Մոսկվա


Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 16-17-ը աշխատանքային այցով կլինի Մոսկվայում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատվիրակության կազմում, բացի ՀՀ վարչապետից, ընդգրկված են լինելու նաև փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG