Մատչելիության հղումներ

Թուրքիայի գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ


Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարգադրել է գերատեսչություն հրավիրել Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:

Թուրք դիվանագետին գերմանական արտգործնախարարություն կանչելը պայմանավորված է Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորների գիշերային ձերբակալություններով:

«Ոչ ոք չի վիճարկում ահաբեկչական սպառնալիքին դիմադրելու և զոհերի հանգեցրած զինված հեղաշրջման փորձը հետաքննելու Թուրքիայի իրավունքը: Սակայն դա չպետք է արդարացում լինի ընդդիմությանը լռել ստիպելու համար», - ասված է Գերմանիայի դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG