Մատչելիության հղումներ

Հաստատվել են դպրոցների 2016-17 ուստարվա քննությունների աշխատակարգը և ժամանակացույցը


Միասնական քննություններ Հայաստանում, արխիվ
Միասնական քննություններ Հայաստանում, արխիվ

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»:

Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են, համապատասխանաբար, գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ` հունվարի 14-28-ը և/կամ հունիսի 1-24-ը:

Կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին կարող է մասնակցել այն սովորողը, որը հունիսին մասնակցելու է միասնական քննություններին: Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին անցկացվող պետական ավարտական քննություններ կարող է հանձնել միայն այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG