Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց Մինսկում կայացած տնտեսական համաժողովին


Հոկտեմբերի 26-ից 27-ը Բելառուսի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ Մինսկում կայացել է «Դնելով հիմք 2030թ.-ին ընդառաջ ՄԱԿ ԵՏՀ տարածաշրջանում տնտեսական ինտեգրման և կայուն զարգացման համար» խորագիրը կրող միջազգային համաժողովը, որի նպատակն էր կայուն տնտեսական զարգացման համար տնտեսական ինտեգրման և համագործակցության հեռանկարների քննարկումը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովը, ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Քրիստիան Ֆրիիս Բախը:

Համաժողովին հատուկ ելույթով հանդես է եկել Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ով, կարևորելով նմանօրինակ միջոցառման անցկացումը, համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանի երկրների տնտեսական համագործակցության զարգացման և ամրապնդման համար ուղիներ գտնելուն: Նա ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ինտեգրացիոն գործընթացների առնչությամբ` ընդգծելով երկրի դերակատարությունը՝ որպես դարպաս դեպի խոշոր շուկաներ:

Ելույթում ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին, ներդրումային գրավչությանը, Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության, ինչպես նաև հարևան երկրների, մասնավորապես, Իրանի և Վրաստանի հետ արդյունավետ տնտեսական համագործակցությանը:

Միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել նաև բարձրաստիճան պատվիրակություններ ՌԴ-ից, Ղազախստանից, ԱՊՀ քարտուղարությունից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG