Մատչելիության հղումներ

Ժամը 11:30-ի դրությամբ, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Տաշիրում, Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Սևանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մետր:

Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Նոյեմբերյանի, Գորիսի, Մեղրու, Արտաշավանի, Գավառի, Մարտունու ավտոճանապարհներին և Թալին - Մաստարա հատվածում մառախուղ է։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG