Մատչելիության հղումներ

«Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Բաքովում տեղի ունեցած ասուլիսում հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ:

«Ես անձամբ եմ զրուցել նախագահ Ալիևի հետ, նա հավաստիացրել է, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է հանդիպել Հայաստանի ղեկավարին», - ասել է Ուորլիքը և հավելել. - «Մենք կքննարկենք նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հարցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG