Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը եկող շաբաթվա սկզբին կնվազի 5-7 աստիճանով


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 21-23-ը օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, հոկտեմբերի 24-25-ը կնվազի 5-7 աստիճանով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 21-24-ը Լոռիում, Տավուշում և Սյունիքում, հոկտեմբերի 25-ին՝ երկրի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, 21-24-ը Հայաստանի մնացած մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակը: Այդ օրերին տեղումներ են սպասվում նաև Լեռնային Ղարաբաղում:

Երևանում հոկտեմբերի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 25-ին սպասվում է անձրև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG