Մատչելիության հղումներ

Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Ամենայն Հայոց կաթողիկոսին


Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար և նշել, որ մեծապես կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցությունը:

Վեհափառը վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին մաղթել է հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարեկեցության, դժվարությունների հաղթահարման, ձեռքբերումների և հաջողությունների ամրագրման:

Այնուհետև վարչապետ Կարապետյանը և Ամենայն Հայոց կաթողիկոսը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են եկեղեցի-պետություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու այլ խնդիրների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG