«Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից դեռ ամռանը Ազգային ժողովում հաստատված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը», - այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այս քայլով Ֆրանսիան կրկին անգամ վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը անցյալում իրականացված ցեղասպանությունների դատապարտման և ժխտողականության դեմ պայքարի, ինչպես նաև՝ մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրների կանխարգելման գործում», - ասված է Նալբանդյանի հայտարարությունում, որը հրապարակել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: