Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳ նախարարը ԵԽԽՎ պատգամավորի հետ քննարկել է Ղարաբաղի խնդիրը


Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի և դրանց իրագործման հետ կապված մի շարք հարցեր։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ, այնուհետև Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչության ղեկավարն աշխատանքային ճաշ է ունեցել Բելգիայի խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ պատգամավոր Պիետ դե Բրույնի հետ։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային և դրա հետևանքներին։

Նույն օրը Կարեն Միրզոյանը մասնակցել է Բելգիայում Հայաստանի դեսպանության կողմից Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառմանը։

Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Բելգիա ավարտվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG