Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեդարվող Մհեր Մազմանյանի և Սուրիկ Պետրոսյանի կալանքը փոխվեց


Գլխավոր դտախազության շենքը Երևանում
Գլխավոր դտախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի և Սուրիկ Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։

«Կազմակերպված խմբի կողմից, զենքի գործադրմամբ 2016 թվականի հուլիսի 17-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 28-ին կայացված որոշումներով հանցագործության կատարմանն օժանդակելու համար մեղադրվող Սուրիկ Պետրոսյանի և Մհեր Մազմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ նկատի ունենալով, որ վերացել է նրանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը», - ասված է դատախազության հաղորդագրությունում:

Նույն օրը կայացված որոշումների պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ կատարումն ապահովելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG