Մատչելիության հղումներ

Չեխ իրավապահները հայաստանցու նկատմամբ հետախուզում են հայտարարել Պրահայում հրաձգության գործով


Չեխիայի իրավապահների պնդմամբ, հուլիսի 1-ին Պրահայի Զլիչին թաղամասի «Գլոբուս» հիպերմարկետի առջև տեղի ունեցած հրաձգություն հեղինակը Հայաստանի քաղաքացի Նորայր Ծատուրյանն է եղել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Aroundprague-ը:

Քննության վարկածով, Ծատուրյանը սկսած հրաձգության հետևանքով վիրավորվել է 47-ամյա մի տղամարդ:

«Ոստիկանությունն ունի բավականաչափ ապացույցներ, որպեսզի Հայաստանի քաղաքացուն մեղադրի կատարվածի համար», - այս տեղեկությունը հաստատել է Պրահայի ոստիկանության մամուլի քարտուղար Անդրեա Զոուլովան:

Ծատուրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրան սպառնում է մինչև 18 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG