Այսօր, վաղը և սեպտեմբերի 30-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի 28-ին և 29-ին մարզերի մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով, սեպտեմբերի 28-29-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: