Մատչելիության հղումներ

Նոր Կյանքի նորընտիր գյուղապետ. Ժողովուրդը քվեարկել է փոփոխությունների օգտին


Գարիկ Սարգսյան
Գարիկ Սարգսյան

Ըստ Նոր Կյանքի նորընտիր գյուղապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ 29-ամյա Գարիկ Սարգսյանի, ժողովուրդը քվեարկել է փոփոխությունների օգտին։

Նշենք, որ Սարգսյանը հաղթել է գործող գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Մայիս Աբրահամյանին, ով 17 տարի ղեկավարել է համայնքը։

«17 տարին քիչ ժամանակ չէ, որպեսզի մարդը՝ համայնքի ղեկավարը, կրողանա դրսևորել իրեն աշխատանքում և իր համայնքի համար ինչ-որ բարիք ստեղծել, արարել, աշխատել, ի վերջո, համագործակցել գյուղացիների հետ, կիսել նրանց առօրյա հոգսերը, փորձել թեթևացնել, իսկ եթե 17 տարվա ընթացքում սայլը տեղից չի շարժվում, գյուղացուն այլ ելք չի մնում, քան փոխել, եթե կա այլընտրանքային թեկնածու քվեարկել նրա օգտին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG