Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Ռուսաստանում ռազմատեխնիկական համաժողովի է մասնակցում


ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյան, արխիվ
ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-11-ը Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում կմասնակցի Ռուսաստանի պաշտպանության նախարարության կազմակերպած «Արմիա-2016» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ «ՌՖԷԻ» ՊՈԱԿ, «ԼՏ-Պիրկալ» ՓԲԸ և «Լուբավա-Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչները: Նրանք ցուցահանդեսին կներկայացնեն վերոնշյալ ընկերությունների արտադրանքները:

ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետի գլխավորած պատվիրակությունն էլ սեպտեմբերի 7-8-ը կմասնակցի Հայաստանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների միջև արխիվային տեղեկատվության կիրառման և փոխանակման, ինչպես նաև միասնական միջարխիվային տեղեկատուի ստեղծման հարցերի քննարկմանը, ասված է ՊՆ մեկ այլ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG