Մատչելիության հղումներ

Քննություն է տարվում պարզելու ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Արման Ալիկի Ղանդիլյանի մահվան հանգամանքները։

«Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:25-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Ալիկի Ղանդիլյանը ձախ այտի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում: ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։ Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG