Մատչելիության հղումներ

Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը հռչակվել են շախմատի Եվրոպայի պատանեկան չեմպիոններ


Պրահայում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մինչև 12 տարեկան տղաների չեմպիոն է հռչակվել Մամիկոն Ղարիբյանը, ով 9-ը հնարավորից վաստակել է 8 միավոր: Մինչև 18 տարեկան տղաների առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մանուէլ Պետրոսյանը, ով 9-ը հնարավորից վաստակել է 7,5 միավոր:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիային։ Գործակալությունը փոխանցում է, որ Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող է հանդես եկել նաև մինչև 8 տարեկանների առաջնությունում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը, ով վաստակած 7 միավորով կիսել է 2-7-րդ հորիզոնականները, սակայն ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով գրավել 7-րդ հորիզոնականը:

Մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արամ Հակոբյանը վաստակած 7 միավորով կիսել է 3-5-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավել 5-րդ հորիզոնականը:

Մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող 16-ամյա Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 7 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայտնվել է 5-րդ հորիզոնականում:

Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաև մինչև 10 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արսեն Դավթյանը և մինչև 14 տարեկանների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը:

Աղջիկների մրցաշարում հաջող են հանդես եկել մինչև 12 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մարիամ Մկրտրյանը, ով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը և մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Մարիամ Ավետիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG